Բացել լրահոսը Փակել լրահոսը
OSCE
A A
Պաշտոնական

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը

Տիրանայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներ ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիեգուն և Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը ողջունել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում ռազմական գործողությունների դադարեցումը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում շարունակել կատարել իրենց պարտավորությունները Ղարաբաղի և հարակից շրջանների հետ կապված համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության:

Համանախագահ երկրները կարևորում են Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանի և Հայաստանի հետ համաձայնեցված միջոցառումների նշանակությունը ՝ ռազմական գործողությունների չվերսկսումը երաշխավորելու համար:

Նրանք նաև կոչ են անում ամբողջովին և արագ հեռացնել բոլոր օտարերկրյա վարձկաններին տարածաշրջանից ։

Համանախագահ երկրները հիշեցնում են Հայաստանին և Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները կատարելու իրենց պարտավորության մասին, մասնավորապես ՝ ռազմագերիների փոխանակման և դիերի վերադարձի հետ կապված՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տեղահանված մարդկանց կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի պայմանների երաշխավորման կարևորությունը, այդ թվում՝ վերջին մարտերի բերումով բնակավայրերը լքած մարդկանց մասով։

Ընդգծվում է պատմական և կրոնական ժառանգությունը պաշտպանելու և պահպանելու անհրաժեշտությունը:

Համանախագահող երեք երկրները Ադրբեջանին և Հայաստանին կոչ են անում օգտվել հրադադարի հնարավորությունից և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցել հարատև խաղաղություն երաշխավորող պայմանագրի շուրջ:

Նրանք հորդորում են կողմերին հնարավորինս արագ տարածաշրջանում ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և վերահաստատել բովանդակային բանակցություններով ու համաձայնեցված ժամանակացույցով առկա հիմնահարցերը բացառապես խաղաղ եղանակով կարգավորելու ձգտումը:

Համանախագահ երկրները դիմում են միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԿԽՄԿ-ին, ՄԱԿ-ի ինստիտուտներին և այլ համապատասխան կառույցներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի առանձին երկրներին համակարգված կերպով ձեռնարկել կոնկրետ քայլեր Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում մարդասիրական իրավիճակը բարելավելու ուղղությամբ:

Համանախագահները նաև վերահաստատում են իրենց ամուր աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական աշխատանքին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հիշեցնում են իրենց վճռականությունը վեճերը լուծելու՝  առանց ուժի կիրառման։

Նրանք կրկնում են իրենց հետևողական և միասնական դիրքորոշումը ՝ հօգուտ բանակցային, համապարփակ և հակամարտության մնացած հիմնական հիմնական հարցերի կայուն կարգավորման։

Համանախագահ երկրները շարունակում են լիովին հավատարիմ մնալ այդ նպատակին հետամուտ լինելուն ՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովման համար: