Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահրամ Պողոսյան
A A
Պաշտոնական

Արցախում վերջապես վերականգնվեց կապը. խոսնակ

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Մի քանի օրերի գրեթե քսանչորսժամյա աշխատանքից հետո Արցախում վերջապես վերականգնվեց կապը: Գործընթացն իրականացվեց ռուս խաղաղապահների անմիջական աջակցությամբ: Իսկ Հանրապետության նախագահի՝ այսօր արած հայտարարության համաձայն՝ տարեսկզբին Արցախ մուտք կգործեն ՀՀ կապի օպերատորները և առանց ռոումնիգի, նույն որակի ու գնի ծառայություններ կմատուցեն»: