Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Ավինյան
A A
Պաշտոնական

Տիգրան Ավինյանի մամլո խոսնակն ազատվել է պաշտոնից՝ նշանակվելով խորհրդական

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Վահան Հունանյանն ազատվել է Ավինյանի մամուլի քարտուղարի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վահան Հունանյանին ազատել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Փոխվարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Վահան Հունանյանը նշանակվել է Տիգրան Ավինյանի խորհրդական:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վահան Հունանյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական»։