Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+bayramyan
A A
Սպորտ

Խորեն Բայրամյանը ճանաչվել է Ռուսաստանի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Ինչպես հայտնում է լիգայի պաշտոնական կայքը, հայազգի ֆուտբոլիստն նախորդ ամսվա ընթացքում անցկացրած երկու խաղում դարձել է երեք գոլի հեղինակ:

Մրցանակի հավակնորդների թվում են եղել նաև 3 ֆուտբոլիստ՝ Դալեր Կուզյաևը («Զենիթ»), Դանիլ Լեսովոյը («Դինամո») և Ալեքսանդր Տրոշեչկինը («Խիմկի»):