Բացել լրահոսը Փակել լրահոսը
siirt_deprem_aa
A A
Հասարակություն

Թուրքիայի Սիիրթ նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի հարավ-արևելյան Սիիրթ (Սղերդ) նահանգի Քուրթալան շրջանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, գրում է Ermenihaber.am-ը: 

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է դեկտեմբերի 3-ին` առավոտյան ժամը 08։45-ին:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքից 20 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Դիարբեքիրում, Մարդինում, Բաթմանում և Շըրնաքում։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային կորուստներ չկան։ Երկրաշարժի հետևանքով բնակչության շրջանում խուճապ է առաջացել:

Սիիրթի նահանգապետ Օսման Հաջըբեքթաշօղլուի խոսքով՝ Սիիրթի և Քուրթալանի շրջանի կենտրոնում վնասներ չկան։ 

Նշենք, որ սոցցանցերի բազմաթիվ թուրք օգտատերեր արձագանքել են թեմային, շատերն անգամ ճաքած պատերի լուսանկարներ հրապարակել իրենց էջերում։

 

Աղբյուր` Ermenihaber.am