Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

5 մլն դրամ` զոհվածների ընտանիքներին, 1-3 մլն դրամ` հաշմանդամություն ունեցողներին. որոշումն ընդունվեց (տեսանյութ)

Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց։
✅ Այս աջակցության ծրագրից կարող են օգտվել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի Հանրապետության քաղաքացիները:
✅ Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝
?1. առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3.000.000 ՀՀ դրամի չափով,
?2. երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2.000.000 ՀՀ դրամի չափով,
?3. երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1.000.000 ՀՀ դրամի չափով,
?4. հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3.000.000 ՀՀ դրամի չափով,
?5. զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ 5.000.000 ՀՀ դրամի չափով:
ℹ Այս միջոցառումից օգտվելու համար պետք է ներկայացնել էլեկտրոնային դիմում մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։