Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik
A A
Սպորտ

«Փյունիկը» և «Լոռի ՖԱ»-ն չպարզեցին հաղթողին. Պրեմիեր լիգա (տեսանյութ)

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի վերջին խաղում Երևանի «Փյունիկն» իր հարկի տակ ընդունեց «Լոռի ՖԱ»-ին: 

«Հանրապետական» ստադիոնում կայացած խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Հանդիպման հաշիվը երկրորդ խաղակեսի 46-րդ րոպեին բացեց հյուրերի իսրայելցի ֆուտբոլիստ Ալմոգ Օհայոն, իսկ 28 րոպե անց հավասարեցրեց փյունիկցիների նիգերիացի լեգեոնական Ստիվեն Ալֆրեդը:

Այս ոչ-ոքիից հետո «Փյունիկը» վաստակեց 5 միավոր և մնաց 8-րդ տեղում, իսկ «Լոռի ՖԱ»-ն 14 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական:

Հաջորդ՝ 15-րդ տուրը, տեղի կունենա դեկտեմբերի 5-ին, 6-ին և 8-ին: