Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Իննան Հադրութից միայն միքսերն է բերել և Երևանում 0-ից բիզնես սկսել (տեսանյութ)

Հադրութում  հայտնի  «Իննայի խմորեղենն»  արդեն Երևանում է, նոր անուն ու նոր հասցե ունի։

Սարգսյանների ընտանիքը վերջիններից էր, որ լքեց Հադրութն այն հույսով, որ անպայման վերադառնալու է։   Տիկին Իննան պատմում է, որ Երևան տեղափոխվելուց հետո, պարապությունից ուղղակի սկսել է տանը խմորեղեն թխել, դուստրն էլ օգտվել է առիթից ու հաճախորդներ գտել։

Մեկ ամիս տանը աշխատելուց հետո հրուշակագործը հասկացել է՝ պետք է տարածք գտնել ու սկսել ամեն ինչ  նոր էջից, չէ՞ որ  կյանքը շարունակվում է։

Հադրութից Երևան ընտանիքը գրեթե ոչինչ չի բերել, միայն տիկին Իննան տնից դուրս գալուց, մեքենայի մեջ հասցրել է տեղավորել սիրելի գործիքը՝ տղայից նվեր ստացած հարիչը։

Հադրութում բիզնեսն ընտանեկան է եղել։ Երևանում ևս ոչինչ չի փոխվել։ 20 տարի անց նույն կազմով շարունակում են աշխատել Իննան, ամուսինը, քույրն ու դուստրը։