Բացել լրահոսը Փակել լրահոսը
1036533
A A
Պաշտոնական

ԱՆ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին

 ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով 2718 զոհված զինծառայողի մարմին:

Այս մասին ասել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը մինչ այս պահը հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 1746 զինծառայողի անուն: