Բացել լրահոսը Փակել լրահոսը
5fc5f7b902e8bd5c271a4b27
A A
Քաղաքականություն

Թուրքիան ու ՌԴ-ն ավարտել են Ադրբեջանում համատեղ մշտադիտարկման կենտրոն հիմնելու բանակցությունները

Թուրքիայի և Ռուսաստանի միջև ավարտվել են Ադրբեջանի տարածքում թուրք-ռուսական մշտադիտարկման կենտրոն հիմնելու շուրջ բանակցությունները։ Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ կողմերը  համապատասխան համաձայնագիր են կնքել:  Նշյալ տեղեկությունը հաստատել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ 
 
Նշվել է, որ աշխատանքներ են տարվում կենտրոնի գործարկումն ամենակարճ ժամկետում սկսելու նպատակով։
 
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո թուրքական կողմը հայտարարում էր, որ Արցախում թուրքական զորք է տեղակայվելու, սակայն ռուսական կողմը դա հերքում էր` նշելով, որ թուրքական զորք կլինի միայն Ադրբեջանի տարածքում ստեղծվելիք մշտադիտարկման կենտրոնի շրջանակներում:
 
ermenihaber.am