Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Փաշինյանի հարաժարականի պահանջով բողոքի ակցիայի մասնակիցներից 35 անձ բերման է ենթարկվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնողներից այսօր Ոստիկանության բաժանմունք բերման է ենթարկվել 35 անձ։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար», - հատնեցին ոստիկանությունից։