Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոց փակելու ակցիայի 33 մասնակցի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնելիս ոստիկանություն բերման է ենթարկվել 33 քաղաքացի։ Այս մասին «Ա1⁺»-ին  հայտնեց  ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Ջանոյանը հավելեց նաև, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մի խումբ քաղաքացիներ այսօր փակել էին Մաշտոցի պողոտան։