Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է Եվրո-2022-ի փլեյ-օֆֆին
Աջակցիր «Ա1+»-ինՖուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստությունը Եվրո-2022-ի որակավորման փլեյ-օֆֆի Բուլղարիայի ընտրանու հետ հանդիպումներին:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր ընտրանին նոյեմբերի 29-ից սկսած ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում անցկացնում է ուսումնամարզական հավաք։ Մեր թիմը Երևանում կմարզվի մինչև դեկտեմբերի 4-ը, իսկ դեկտեմբերի 5-ին կմեկնի Բուլղարիա։
Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մարզական հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Ռոբերտ Բոյարկին - ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ», Ռուսաստան
Լուան Մյուլլեր Բարբոսա – «Ֆունդաո», Պորտուգալիա
Էրիկ Հարությունյան – ՀՊՏՀ
Արտյոմ Զաքարյան - «Արարատ-Արմենիա»
Սարո Գալստյան - «Լեո»
Անդրանիկ Կարապետյան - «Լեո»
Գարեգին Մաշումյան - «Լեո»
Հակոբ Ուզունյան - «Լեո»
Կելսոն Վինիսիուս - «Բեթուն», Ֆրանսիա
Վիկտոր Դե Սոուզա – «Լյուբավա», Լեհաստան
Էնրիկե Դա Սիլվա - «Բեթուն», Ֆրանսիա
Դավիթ Ասլանյան – «Սիպար», Տաջիկստան
Համլետ Մանուկյան - «Սիբիրյակ» Նովոսիբիրսկ, Ռուսաստան
Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900», Բելառուս
Վլադիմիր Սանոսյան – «Դինամո» Սամարա, Ռուսաստան
Արթուր Մելքոնյան – «Ստալիցա», Բելառուս
Ռաֆիկ Բաղդասարյան – «Սիգմա-Կ», Ռուսաստան
Բուլղարիայի հետ հանդիպումները կկայանան դեկտեմբերի 6-ին և 9-ին, Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում: