Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՌԴ Հատուկ բժշկական ստորաբաժանման առաջին խմբերը ժամանեցին Ստեփանակերտ (տեսանյութ)

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՌԴ խաղաղապահ ուժերի բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանումները ժամանել են Ստեփանակերտ Ղարաբաղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար: Մեքենաների շարասյունը Ստեփանակերտ է շարժվել Երեւանից, իսկ ավելի վաղ` ռազմական բժիշկները ԻԼ-76 ինքնաթիռով թռել էին Խաբարովսկից եւ վայրէջք կատարել Երեւանում:

Նշվում է, որ ավտոշարասյունն ուղեկցել են ՌԴ խաղաղապահ ուժերի եւ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները:Ղարաբաղ են ժամանել 60-ից ավելի ռազմական բժիշկներ՝ այդ թվում վիրաբույժներ,անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապեւտներ եւ վարակաբաններ:

 Ստեփանակերտում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում է վերադարձը խաղաղ կյանքին, ավելի վաղ վերականգնվել էր տրանսպորտը, եւ ՌԴ խաղաղապահ ուժերի ինժեներատեխնիկական ստորաբաժանումները շարունակում են աջակցել ճանապարհների մաքրման եւ Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներին: Նշվում է նաեւ, որ Արցախում տեղակայված են ՌԴ կենտրոնական ռազմական օկրուգի մոտոհրաձգային բրիգադի առանձնացված 15 հատուկ ստորաբաժանումները: