Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Նախարարն ասաց՝ բացառվում է, որ Արցախից զորքը հանվի. ժամկետային զինվորների ծնողները հանդիպեցին նախարարին (տեսանյութ)

Ավարտվեց ժամկետային զինվորների ծնողների և Պաշտանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցած ծնողներից մեկն ասաց, որ նախարարն ասել է` իրենց պահանջը հնարավոր չէ կատարել, զորքը Արցախիc չպետք է դուրս բերվի։

Նախարարը խոստացել է առաջիկայում արձակուրդ տրամադրել ժամկետային զինվորներին: Ծնողներին, սակայն, նախարարի հետ հանդիպումը չբավարարեց, նրանք պնդեցին՝ վաղն առավոտյան ավտոշարասյունով շարժվելու են Արցախ՝ իրենց երեխաների մոտ:

«Մեր պահանջը հստակ էր` մեր երեխաներին Արցախից վերադարձնել Հայաստան, բայց պաշպանության նախարարը մեզ ասաց, որ դա հնարավոր չէ, որովհետև եթե հայկական բանակն Արցախից դուրս գա, հնարավոր է` կռիվ լինի։ Այսինքն` երեխաներին արձակուրդ են տալու, որպեսզի գան տուն, բայց նրանց պետք է փոխարինեն Հայաստանում ծառայող զինվորները»,– ասաց նախարարին հանդիպած ծնողներից մեկը։

Ծնողները նախարարից երաշխիք են պահանջել, որ իրենց երեխաները անվտանգ են լինելու․ «Նախարարը մեզ ասաց, որ 100 տոկոսով երաշխիք է տալիս։ Բայց դուք վստա՞հ եք, ժողովուրդ ջան»,- հավաքվածներին դիմեց ծնողը։

Ի պատասխան ծնողներն ասացին՝ եթե ինչ-որ տեղ կարող են նախարարին կամ վարչապետին վստահել, թուրքի վրա վստահություն չունեն։

Հիշեցնենք՝ ծնողները պահանջում են, որ իրենց երեխաները գան և ծառայությունը շարունակեն Հայաստանի Հանրապետությունում։