Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ժամկետային զինծառայողների հարազատների բողոքի ակցիան Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

ժամկետային զինվորական ծառայություն անցնող զինվորների ծնողներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ կառավարության շենքի մոտ։ Ծնողները պահանջում են, որ մինչև սահմանի փակումն ու տարածքները Ադրբեջանին հանձնելը վերադարձնեն իրենց երեխաներին։ Ծնողներից մեկը՝ Լուսինե Հարոյանն ասաց, որ երեկ հինգ հոգանոց խմբով հանդիպել են վարչապետին, հանդիպման արդյունքները իրենց չեն գոհացրել։

Ծնողները մտավախություն ունեն, որ իրենց երեխաները գերի կդառնան հակառակորդի ձեռքում, բացի այդ՝ պնդում են, որ ծանր մարտերից հետո երեխաները ունեն առողջական խնդիրներ և կազդուրվելու կարիք ունեն։ հավաքված ծնողներն այս պահին քննարկում են հետագա անելիքները։