Բացել լրահոսը Փակել լրահոսը
1036129
A A
Հասարակություն

Իրանում սպանվել է միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն

 Իրանում մահափորձի հետևանքով սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանը առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն:Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից, որը վկայակոչում է Իրանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր իրանական «ISNA» գործակալությունը, սոցցանցերում տեղեկություններ են տարածվել Թեհրան նահանգում ֆիզիկոսի սպանության մասին:

Մոհսեն Ֆահրիզադեն հինգ իրանցիներից մեկն է, ով ընդգրկվել է աշխարհի 500 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում ամերիկյան «Foreign Policy»-ի պարբերականի վարկածով: Սա նրա նկատմամբ մահափորձի առաջին փորձը չէր։