Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ռազմական ինքնաթիռները, տանկերն ու սուզանավերը թող լինեն միայն մակետների տեսքով. Սամվել Աբովյան (տեսանյութ)

Առաջին համաշխարհային պատերազմից մինչև ժամանակակից ռմբարկուներ։ Սամվել Աբովյանի ինքնաթիռների մոդելների եզակի հավաքածուն քառասուն տարիների ընթացքում է ստեղծվել։

Ինչից սկսվեց սերը դեպի ավիացիան հարցին, կոլեկցիոները պատասխանում է՝ «Իմ երիտասարդ տարիներին մեր հերոսները օդաչուներն ու տանկիստներն էին»։

Տանկերի ու մեքենաների մոդելներ ևս հավաքում էր, սակայն հետո որոշեց կենտրոնանալ մի ուղղությամբ և ավիացիայի հանդեպ սերը հաղթեց։

Կոլեկցիոների խոսքով, այսօր, երբ տեսանք, թե ինչ արհավիրք է պատերազմը, նրա միակ ցանկությունն է, որ ռազմական ինքնաթիռները, սուզանավերն ու տանկերը լինեն մակետների տեսքով։

Մանրամասները՝ տեսանյութում