Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Միգուցե ճակատամարտը վերջացավ, բայց պատերազմը շարունակվում է. մեր կամավորների 1 օրը՝ Վարդան Պետրոսյանի աչքերով (տեսանյութ)

«Ճշմարիտ հերոսները նրանք են, որ անտեսելով պատերազմի մռայլն ու պատերազմից հետո տեղի ունեցող քաոսը, ամուր կանգնած իրենց վեհ առաքելությունն են շարունակում: Նրանց օրերնն էլ իրենց նման հերոսական են, ազնիվ ու պարզ, խորը՝ լի հայրենասիրությամբ, եղբայրական մեծ սիրով ու չհուսահատվելու հավատով ու տոկունությամբ:

«Նրանք կանգանած են մահվան առջև, և մահվան առջև կյանքն ուրիշ երանգներ է ստանում, նրանք կյանքի իսկական ընկերներն են՝ մահվան դեմ կռիվ տվող, մենք իրավունք չունենք մոռանալ նրանց, - ասում է Վարդան Պետրոսյանը: - «Մեր կյանքի իսկական երաշխավորները նրանք են. գիտե՞ք՝ ինչքան խելոք են խոսում, որքան համով են կատակում, որքա Նրանց ընկերությունն ուրիշ է, ուրախությունն ուրիշ է, նրանց՝ մի փոքր հաց ուտելն ուրիշ է , նրանց սուրճ խմելն ուրիշ է»: Չի կարելի լքել նրանց. նրանք են մեր պատմությունը կերտում, նրանք են մեզ պահում, մենք իրավունք չունենք լինել թույլ թիկունք: Միգուցե ճակատամարտը վերջացավ, բայց պատերազմը շարունակվում է: ❤️Գուցե նրանք չգիտեն՝ ինչ հերոսներ են իրենք, բայց մենք էլ հո գիտե՞նք»»: