Բացել լրահոսը Փակել լրահոսը
rita-sargsyan-1
A A
Հասարակություն

Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը տեղեկացնում է․
 
Լրամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Հայտնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահի տիկնոջ` կյանքից անժամանակ հեռացած տիկին Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում։
Որոշումն ընդունվել է` ելնելով երկրում տիրող ռազմական դրությունից և համաճարակային վիճակից։
ՀՀ երրորդ նախագահի ընտանիքը խնդրում է հարգել որոշումը:
 
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ