Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan 22.11.
A A
Սպորտ

Ուղիղ. Արոնյան – Լիեմ Լեի, Վիդիտ, Սո, Սվիդլեր, Նեպոմնյաշչի. առաջին 5 պարտիաները

Այսօր մեկնարկում է առցանց անցկացվող Skilling Open շախմատի խոշոր մրցաշարը, որին մասնակցում են 16 շախմատիստ: Նրանց թվում է նաև Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը:

Մրցումային առաջին օրը կկայանան 1-5-րդ տուրերի պարտիաները: Լևոն Արոնյանը այսօր կհանդիպի վիետնամցի Լիեն Լեի, հնդիկ Սանթոշ Վիդիտի, ամերիկացի Վեսլի Սոյի և ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերի և Յան Նեպոմնյաշչու հետ: Պարտիաները կանցկացվեն 15+10 ձևաչափով: Դրանց ուղիղ հեռարձակումը՝ ստորև.