Բացել լրահոսը Փակել լրահոսը
126938581_1335206990164963_5531387157221218411_o
A A
Պաշտոնական

Սփյուռքում հուսահատությունը մի կողմ են դրել և շարունակում են պայքարը․ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Սփյուռքում հուսահատությունը մի կողմ են դրել և շարունակում են պայքարը: Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

«Աշխարհին արդարություն պարտադրելու ճանապարհին հայերը չեն պատրաստվում լռել: Ֆրանսիայի տասնյակ խոշորագույն քաղաքներից մինչև Իտալիայի և այլ պետությունների բազմաթիվ շրջանների կողմից Արցախի ճանաչման բանաձևերի ընդունում, թուրքական արտադրության ապրանքների դեմ բոյկոտ, Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում և միջազգային կազմակերպությունների կողմից թուրքական շահերը սպասարկող ծառայությունների կասեցում. հայրենիքի կողքին կանգնելու պատրաստակամության մեջ ոչինչ չի փոխվել»,- ասված է հաղորդագրության մեջ: