Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակի արարողություն՝ Մայր Աթոռում (տեսանյութ)

Նոյեմբերի22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի արարողություն։

Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ Կառավարության անդամներ, զինվորականներ և բազում հավատացյալ հայորդիներ։

Հոգևոր դասը և ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեց առ Աստված պատերազմական գործողությունների ընթացքում զոհվածհերոս զորականների հոգիների հանգստության և խաղաղության համար։

Հիշատակի արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամն ուղղեց ողջ ժողովրդին։