Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik 21.11.
A A
Սպորտ

ՀՀ Պրեմիեր Լիգա. «Փյունիկն» ու «Վանը» չորոշեցին հաղթողին

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի խաղում այսօր Երևանի «Փյունիկը» հյուրընկալեց առաջնության նորեկ Չարենցավանի «Վանին»: «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում կողմերին չհաջողվեց գրավել դարպասները և գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0: 

«Փյունիկը» հինգերորդ անգամ հաշտություն կնքեց մրցակցի հետ և վաստակած 5 միավորով շարունակում է զբաղեցնել նախավերջին՝ 8-րդ տեղը: «Վանն» անցկացրած ութ խաղից հետո ունի 8 միավոր և այժմ «Արարատ-Արմենիայի» հետ բաժանում է 6-7-րդ տեղերը:

Տուրի հաջորդ հանդիպումները տեղի կունենան առաջիկա օրերին: Նոյեմբերի 22-ին «Շիրակը» կընդունի «Ուրարտուին», իսկ նոյեմբերի 23-ին «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ կհանդիպի «Նոայի» հետ: