Բացել լրահոսը Փակել լրահոսը
5855453
A A
Հասարակություն

Թբիլիսիում զինված տղամարդը պատանդներ է վերցրել կազմակերպության գրասենյակում

Թբիլիսիում անհայտ անձը հրազենով մտել է միկրոֆինանսական կազմակերպության գրասենյակ և պատանդներ վերցրել: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է «Իմեդի» հեռուստաալիքը:

Ոստիկանությունը մոբիլիզացվել է Թբիլիսիի Ծերեթելիի պողոտայի վրա:

Ոստիկանության աշխատակիցները շրջափակել են դեպքի վայրը: Այս փուլում տեղում ոստիկաններ են մոբիլիզացվել, անհրաժեշտ հրատապ միջոցառումներ են ձեռնարկվում:

Ներքին գործերի նախարարությունը լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ է անում հետեւել անվտանգության միջոցառումներին, զերծ մնալ դեպքի վայրում տեղի ունեցողի մասին չճշտված տեղեկատվություն տարածելուց: