Բացել լրահոսը Փակել լրահոսը
126600009_3760951323968119_1525691446175387244_n
A A
Պաշտոնական

«Պարգև Սրբազանը լավ է, առավոտ արդեն պիտի սկսի իր բուժման ընթացքը»

Վահրամ քահանա Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Քիչ առաջ կապ հաստատվեց։ Պարգև Սրբազանը լավ է և այս առավոտ արդեն պիտի սկսի իր բուժման ընթացքը։

Նման տեղեկատվության տարածման վերաբերյալ մնացյալ հետևությունները թողնում եմ Ձեզ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, անդրադառնալով համացանցում տարածված՝ Պարգեւ Սրբազանի մահվան մասին լուրերին՝ Վահրամ Քահանա Մելիքյանը գրել էր.

«Հարգելի գործընկերներ, Պարգև Սրբազանի վերաբերյալ տարածված տեղեկատվությունը չունի որևէ հիմնավորում։

Հարցի վերաբերյալ իրազեկված չեն ինչպես Մայր Աթոռը, այնպես և Սրբազան Հոր մտերիմները։ Սրբազանի հետ վերջին հեռախոսակապը եղել է շուրջ հինգ ժամ առաջ։ Ներկայիս, պայմանավորված ժամային տարբերություններով փորձ է արվում տեղեկություն ստանալ իր առողջական վիճակի վերաբերյալ։

Այսօրվա տեղեկատվական խառնաշփոթի պայմաններում խնդրում եմ հետևել պաշտոնական տեղեկատվությանը»: