Բացել լրահոսը Փակել լրահոսը
126600011_10224636077674439_565223425615082550_n
A A
Հասարակություն

Կյանքից հեռացել է Ռիտա Սարգսյանը

58 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը:

«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ այսօր՝ նոյեմբերի 20-ին, կյանքի 58-րդ տարում մահացել է ՀՀ երրորդ նախագահի տիկինը՝ Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը:
 
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը իր խորին ցավակցությունն ու վշտակցություն է հայտնում նախագահ Սերժ Սարգսյանին, նրա ընտանիքին, հարազատներին և մերձավորներին»:

Նոյեմբերի 16-ին Ռիտա Սարգսյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն: Ռիտա Սարգսյանի մոտ ախտորոշվել էր Covid-19:

Ռիտա Սարգսյանը ծնվել է 1962թ., Ստեփանակերտում: