Նյութեր է նախապատրաստվում Մովսես Հակոբյանի՝ այսօր հնչեցրած հայտարարությունների առնչությամբ. ՀՔԾ
Աջակցիր «Ա1+»-ինԼրատվամիջոցների տեղեկություններով, գեներալ-գնդապետ, Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին քիչ առաջ հրավիրել են ՀՔԾ՝ այսօրվա հայտարարությունների մասով բացատրություն վերցնելու համար:
«Ա1+»-ը տեղեկությունը ճշտելու համար դիմել է ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանին, վերջինս չմեկնաբանելով տեղեկությունն ասաց, որ ՀՔԾ-ն նյութեր է նախապատրաստում Մովսես Հակոբյանի՝ այսօր ասուլիսում հնչեցրած հայտարարությունների մասով:
Հիշեցնենք, որ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Մովսես Հակոբյանը բազում սկանդալային բացահայտումներ էր կատարել, ինչից հետո ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ: