Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Նրանք, ովքեր տրամադրված չէին 7 շրջանները հանձնելուն, Փաշինյանին կմեկուսացնեին ու կգնային կռվելու (տեսանյութ)

«Արդյո՞ք, եթե Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 27-ին ստորագրեր 7 շրջանը տալու մասին փաստաթուղթ, պատերազմը չէր լինի։ Ես մի սցենար ասեմ՝ նրանք, ովքեր տրամադրված չէին այդ 7 շրջանները հանձնելուն, Փաշինյանին կմեկուսացնեին ու կգնային, կկռվեին։ Թե ինչ կլիներ արդյունքում, չգիտեմ, բայց մենք 26 տարի համոզմունք ենք ունեցել, որ կարող ենք չտալ։ Ավելին, դեռ պատերազմի կեսերին էլ նման տպավորություն կար»,- «Ա1+» հեռուստաընկերության հետ զրույցում ասաց «Քաղաքացու իրավունք» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանը՝ անդրադառնալով արցախյան պատերազմին։

Նա վստահ է, որ մենք կարող էինք կռվել, պատերազմի կեսերին տպավորություն է եղել, որ կարող ենք բեկել ընթացքը։ Ս․Սահակյանի համար նաև պարզ չէ, թե Շուշին ինչպես ընկավ։

«Ուզում է, Պուտինն ասի, ուզում է, Նիկոլ Փաշինյանը, ես Շուշիում եղել եմ, ուսումնասիրել եմ դիրքը, Շուշին անառիկ է։ Եվ եթե բավարար քանակի պաշտպաններ լինեին, Շուշին կպաշտպանվեր։ Եթե հանձնվել է, ուրեմն չուներ կամ նահանջի հրաման է եղել»,- համոզված է նա։

Ս․Սահակյանը նաև ասում է, որ Հայաստանն այսօր չի կարող իր շահերը լիարժեք պաշտպանել, ֆրանսիան է դա հանձն առել։

Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, ապա Ս․Սահակյանը գտնում է, որ Հայաստանին այսօր վարչապետի չեզոք թեկնածու է անհրաժեշտ։

 

Մանրամասները՝  տեսանյութում