Գայանե Տեր-Բարսեղյանը և Հովհաննես Փափազյանը ապահովել են Եվրոպայի բրոնզե մեդալներ
Աջակցիր «Ա1+»-ինՉեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող 2020թ Եվրոպայի 17-18 տարեկանների բռնցքամարտի առաջնության մրցումային 3-րդ օրը Հայաստանից ռինգ ելան 4 պատվիրակ: Նրանցից երեքին հաջողվեց հաղթանակ տոնել:
Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ քաշային կարգ) և գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը, պարտության մատնելով իրենց մրցակիցներին, մտան կիսաեզրափակիչ և նվազագույնը ապահովեցին բրոնզե մեդալներ: Առաջնությունում վստահ հանդես եկող 64 կգ քաշային Վահագն Գալուստյանը տարավ 2–րդ անընդմեջ հաղթանակը և մտավ քառորդ եզրափակիչ: 52 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը պարտություն կրեց և դուրս մնաց հետագա պայքարից:
Այսօր մրցումային 4–րդ օրն է: Հայաստանից ռինգ կմտնեն դարձյալ չորս բռնցքամարտիկներ:
1/4-րդ եզրափակիչ
49 կգ՝ Ռուդոլֆ Գարբոյան – Ռոբերտ Բադակյան (Ռուսաստան)
56 կգ՝ Ռուսլան Ասլիկյան - Մաթվեյս Պրոկուդինս (Լատվիա)
51 կգ՝ Արսինե Ծատուրյան – Անաստասյա Կիրիենկո (Ռուսաստան)
64 կգ՝ Էլիդա Քոչարյան – Պատրիսիա Ամատ Սոլեր (Իսպանիա)