Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վարչապետը՝ Շուշիի անկման մասին (տեսանյութ)

Այսօր հրավիրված առցանց ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Շուշիի անկմանը։ Հիշեցրեց, որ ապատեղեկատվություններից մեկը կապված է Շուշիի հետ՝ շատ են ասում, որ Շուշին հանձնվել է․

«Այսօր Արցախի նախագահի գրառումը կարդացի, որտեղ ասում էր, որ, ցավոք սրտի, աշխատանքների արդյունքում Շուշիում 100-ից ավելի մեր զինվորների մարմիններ են հայտնաբերվել։ Բա եթե Շուշին հանձնվել է, մեր զինվորները ո՞ւմ հրամանով կամ ինչի՞ համար են կռվել»։

Փաշինյանը տեղեկացրեց՝ քաղաքական հարթակներից հնչել են, թե կան կոնկրետ տվյալներ, անուններ, ովքեր պատրաստ են վկայլել, որ Շուշիի հետ կապված դավադիր որոշում է կայացվել, իրավապահ մարմինները հրավիրել են այդ հայտարարության հեղինակին դավադիրների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար, և այդ հայտարարության հեղինակը խուսափել է կոնկրետ տեղեկություններ տալ․

«Թող հրապարակային հայտարարվի՝ ովքեր են այդ հայտարարությունն արել, ինչ է տեղի ունեցել իրականում։ Իսկ իրականում տեղի է ունեցել այն, ինչ պաշտոնապես հայտարարվել է։ Դիվերսիոն խմբերով տեղի է ունեցել ներթափանցում քաղաք, և մենք կորցրել ենք Շուշին»։

ՀՀ վարչապետը վերահաստատեց իր արտահայտած այն միտքը, թե պատերազմից հնարավոր կլիներ խուսափել, եթե Ադրբեջանին հանձնվեր 7 շրջանները՝ ներառյալ Շուշին։

Վարչապետ նաև հայտարեց՝ պատասխանատու են նրա համար, որ վերջին 2,5 տարում չեն կարողացել լրացնել տասնյակ տարիներով չարվածը։