Բացել լրահոսը Փակել լրահոսը
125260092_699166274065979_4935606583586462989_n
A A
Պաշտոնական

Նոյեմբերի 22-ին՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և արարողություն հայկական եկեղեցիներում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը հանդես են եկել կոչով՝ հաջորդ կիրակին՝ նոյեմբերի 22-ը, հայտարարել արցախյան ազատամարտում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր և աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն: