Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Թող պատմաբանները գան ու ասեն՝ այս տարածքն ադրբեջանակա՞ն է, թե՞ հայկական (տեսանյութ)

Թող պատմաբանները գան եւ տեսնենք` ում տարածքն է սա,-ասում է Դադիվանքի քահանան՝ տեր Հովհաննեսը։ Ու քանի որ ապացուցվելու է` հայկական է, ինչո՞ւ մեկ ստորագրությամբ այն պետք է Ադրբեջանին մատուցեն,-ասում է նա։

Ըստ հոգևորականի` հանձնելուց հետո մի քանի օրվա մեջ ամեն ինչ ավերակ կդառնա։ Ուստի, ստիպված պետք է 800 տարվա խաչքարը հանի եւ ուղարկի Հայաստան, երբ ձեռքը չի գնում,-նա հուզվում է` խոսքը կիսատ թողնելով։

Նոյեմբերի 15-ին, Փաշինյանի ստորագրած հայտարարության համաձայն, առաջինը Ադրբեջանին հանձնվում է Քարվաճառը։ Այնտեղ է գտնվում քրիստոնեական Դադիվանք համալիրը, որի մատուռը համարվում է քրիստոնեական աշխարհի ամենահին կոթողներից մեկը։ Այն հիմնվել է առաջին դարում՝ Քրիստոսի առաքյալ Թադևոսի աշակերտ՝ Դադեի կողմից։