Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գիորգի Գախարիայի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ:

Վարչապետները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում: ՀՀ վարչապետը գործընկերոջը տեղեկատվություն է ներկայացրել տեղի ունեցող վերջին զարգացումների մասին: Վրացական կողմը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումը: