A
A
Պեսկովը չի մեկնաբանել ԼՂ հարցի վերաբերյալ Էրդողանի առաջարկը
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորման համար: Լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ТАСС-ը:
Պեսկովը չի մեկնաբանել ԼՂ հարցով աշխատանքային խումբ ստեղծելու Թուրքիայի առաջարկի մասին հարցը:
Լրագրողների՝ Պեսկովին ուղղված ճշտող հարցին ի պատասխան ՌԴ նախագահ խոսնակն ասել է. «Շաբաթ օրը մենք հայտնեցինք այն թեմաների մասին, որոնք քննարկվել են նախագահներ Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում: Ես այդ հաղորդագրությանը հավելելու ոչինչ չունեմ: Ղարաբաղի թեման շոշափվել է»: