Բացել լրահոսը Փակել լրահոսը
5833861
A A
Քաղաքականություն

Էրդողանը Պուտինին առաջարկել է Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբ ստեղծել. ТАСС

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծել՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու համար: Այդ մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով CNN Turk-ին:

Նշվում է, որ Էրդողանը նման առաջարկ է արել նոյեմբերի 7-ին Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցների ընթացքում։

Շեշտվել է, որ այս ձևաչափով աշխատանքը կարող է սկսվել առաջիկա օրերին, որի արդյունքում կարող է ստեղծվել ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս բանակցությունների այլընտրանքային հարթակ: 

Այս պահին Անկարան պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկատվությունը: ТАСС-ը նույնպես դեռ մեկնաբանություն չունի ռուսական կողմից: