Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էդգար Ղուկասյանը պաշտպանեց չեմպիոնական գոտին (տեսանյութ)

Ռուսաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Էդգար Ղուկասյանը հերթական հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում:

Սոչիի WOW Արենա մարզապալատում կայացած բռնցքամարտի երեկոյում 31-ամյա մեր հայրենակիցը 1-ին միջին քաշային կարգում (69,85 կգ) տասը ռաունդանոց մրցամարտ անցկացրեց 21-ամյա տանզանիացի Էմանուել Ամոսի հետ:

Մենամարտն անցավ Էդգար Ղուկասյանի բացահայտ առավելությամբ և ավարտվեց նրա վստահ հաղթանակով՝ 100:90, 99:91, 100:90: Այդպիսով, հայազգի բռնցքամարտիկը հերթական անգամ պաշտպանեց WBA Asia South չեմպիոնական գոտին: