Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Պատրաստվում են թիկունքում՝ առաջնագծի համար (տեսանյութ)

Քաղաքացիների՝ մասնավորապես երիտասարդների մոտ, մարտունակությունը բարձրացնելու եւ կյանքը պատերազմի ժամանակ հնարավորինս քիչ վտանգելու համար «Տիգրան Աբգարյան մարտական պատրաստության ակումբը» Ապրիլյան պատերազմի հերոս Տիգրանի եղբոր՝ Ժորայի նախաձեռնությամբ կազմակերպել է մարտական պատրաստության ճամբար:

Այստեղ ռազմական ոլորտի հետ կապ ունեցող տարբեր մասնագետներ ավագ սերնդից իրենց փորձն են փոխանցելու կրտսերներին, որոնց եւ վստահված է երկրի ապագան:

Մասնագետների պակաս ճամբարը չի ունենա, բայց տեխնիկապես զինվելու համար անկնկալում են պատկան մարմինների աջակցությունը: