A
A
«Փյունիկը» և «Արարատը» չորոշեցին հաղթողին
Աջակցիր «Ա1+»-ինVBET ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի հերթական խաղում նախավերջին տեղը զբաղեցնող «Փյունիկը» սեփական դաշտում ընդունեց 5-րդ հորիզոնականում գտնվող «Արարատին»:
Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպումը չորոշեց հաղթողին: Խաղավերջից ինը րոպե առաջ Դավիդ Խուրցիձեն առաջ մղեց արարատցիներին, իսկ վեց րոպե անց Արմեն Նահապետյանը հավասարեցրեց հաշիվը՝ 1:1:
«Արարատն» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 10 միավոր և հավասարվեց 3-4-րդ տեղերը կիսող «Նոային» ու «Լոռի ՖԱ»-ին: «Փյունիկը» 7 խաղում վաստակելով 6 միավոր, շարունակում է մնալ նախավերջին՝ 9-րդ տեղում:
Հաջորդ՝ 11-րդ տուրի խաղերը տեղի կունենան նոյեմբերի 2-4-ը: