Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Շախմատի Հայաստանի հավաքականը՝ ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր

Հայաստանի շախմատի ուսանողական հավաքականը մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց ուսանողական խաղերի շրջանակում առաջին անգամ առցանց անցկացված մրցաշարում:

Կիսաեզրափակիչ փուլում մեր թիմը պարտվեց մրցաշարի ֆավորիտ Չինաստանի հավաքականին՝ 0,5:3,5: Մերոնցից կես միավոր վաստակեց միայն Շանթ Սարգսյանը: Կիսաեզրափակիչ մյուս խաղում Ուկրաինայի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Բելառուսի ընտրանուն:

Այդպիսով, 3-րդ տեղի համար խաղում մերոնք մրցեցին բելառուսցի շախմատիստների հետ: Շանթ Սարգսյանը հաղթեց Միխայիլ Նիկիտենկոյին, իսկ Հայկ Մ. Մարտիրոսյանը, Տիգրան Կ. Հարությունյանը և Աննա Սարգսյանն ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Այդպիսով, Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթանակ տարավ և հռչակվեց ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր: