Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ դեսպանատուն ՌԴ-ում
A A
Պաշտոնական

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը հորդորում է չտրվել սադրանքներին

Ռուսաստանում Հայաստանի դեսպանություն հորդորում է ռուսաստանաբնակ հայերին չտրվել սադրանքներին և պահպանել այն երկրի օրենսդրությունը, որտեղ գտնվում են։

Դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում նշվում է, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում մի շարք անձինք և առանձին խմբեր Մոսկվայում տարբեր ակցիաների դուրս գալու կոչեր են տարածում։

«Գիտակցելով ձեզանից յուրաքանչյուրի խորը մտահոգությունը և չափազանց ուշադիր վերաբերվելով իրավիճակին՝ խնդրում ենք ձեզ ձեռնպահ մնալ նման նախաձեռնություններին մասնակցելուց և սոցիալական ցանցերում կոչերի տարածումից, չտրվել հնարավոր սադրանքներին և, ինչպես և նախկինում, պահպանել ՌԴ օրենսդրությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դեսպանությունը խնդրում է ՌԴ-ում գտնվող հայերին մշտական կապ պահպանել դիվանագիտական ներկայացուցչության հետ: