Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Հաղթական ոգին մեր զինվորներին կարող ենք փոխանցել նաև մշակույթով, որտեղ միշտ հաղթանակած ենք. Ավետիքյան (տեսանյութ)

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ այսօր կայացավ բացօթյա բարեգործական առաջին համերգը, որից ստացված հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ 

 «Հաղթական ոգին մեր զինվորներին կարող ենք փոխանցել նաև մեր մշակույթի միջոցով, որտեղ միշտ հաղթանակած ենք եղել»,- ասում է հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

Նրա խոսքով, համերգը ևս մեկ հնարավորություն է մեր շնորհակալությունը երաժշտության դրական լիցքերի միջոցով հայտնելու առաջնագիծը պահող մեր տղաներին ու աղջիկներին, որովհետև նրանց պետք է թիկունքի դրական ոգին։ Հնարավորություն է նաև բնակչությանը այս համերգների ընթացքում դրամական նվիրատվություններով աջակցել զինվորին։

Հաջորդ համերգները կկայանան վաղը՝ հոկտեմբերի 31-ին, ժամը 17.00 Կասկադում, Նոյեմբերի 1-ին, ժամը 17.00՝ Շարլ Ազնավուրի հրապարակում, նոյեմբերի 2-ին, ժամը 13.00՝ Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ։ Համերգներից ստացած հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։