A
A
Հայաստանի հավաքականը շախմատի ուսանողական խաղերի կիսաեզրափակչում կմրցի Չինաստանի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ուսանող շախմատիստները շարունակում են հաջող ելույթներն առցանց անցկացվող շախմատի ուսանողական խաղերում:
Փլեյ-օֆֆի առաջին՝ 1/8 եզրափակիչ փուլում, մեր հավաքականը 4:0 հաշվով ջախջախեց Լեհաստանի 4-րդ թիմին: Քառորդ եզրափակիչում մերոնք վստահ հաղթեցին Հնդկաստանի հավաքականին՝ 3:1: Այդ հանդիպումներում գերազանց հանդես եկավ Հայկ Մ. Մարտիրոսյանը, որը երկու հաղթանակ տարավ: Մեր թիմին 1,5-ական միավոր բերեցին Շանթ Սարգսյանն ու Աննա Սարգսյանը:
Այսօր տեղի կունենան կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները: Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը Չինաստանի ընտրանին է, որը նախնական փուլում 18 միավորով զբաղեցրել էր 1-ին տեղը: Հաջողության դեպքում մեր շախմատիստները եզրափակիչում կհանդիպեն Ուկրաինա – Բելառուս զույգի հաղթողի հետո: