Բացել լրահոսը Փակել լրահոսը
123311779_1644947202353582_7872398304883601620_n
A A
Պաշտոնական

Մահացել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանը

ՀՀ դատական իշխանությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան Դավիթ Ավետիսյանի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին՝ նրա վաղաժամ մահվան կապակցությամբ։

Դավիթ Ավետիսյանը, դեռևս 1982 թվականից պաշտոնավարելով որպես դատավոր, մշտապես հավատարիմ է մնացել այդ բարձր կոչմանը՝ հիշարժան ներդրում ունենալով Հայաստանի Հանրապետության դատական համակարգի կայացման ու զարգացման գործում: Զբաղվելով նաև գիտակրթական գործունեությամբ` Դավիթ Ավետիսյանը կրթել է իրավաբանների մի քանի սերունդ և իր գիտական աշխատանքներով նպաստ բերել հայ իրավագիտական մտքի զարգացմանը:

ՀՀ դատական իշխանություն