A
A
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ֆրանսիայում վիրավորվել է մոտ 10 հայ, այդ թվում՝ կին և երեխա
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այսօր առավոտյան Ֆրանսիայում հայ համայնքի կողմից հանուն Արցախի ճանաչման ակցիայի ընթացքում մի խումբ ազգությամբ թուրքեր դանակներով, մահակներով և մուրճերով հարձակում են գործել հայ ցուցարարների ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, ըստ նախնական տեղեկությունների, վիրավորվել է մոտ 10 հայ, այդ թվում՝ կին և երեխա։ Մուրճի հարված ստացած հայ երիտասարդի վիճակը գնահատվում է ծանր: