Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpiakan
A A
Սպորտ

Մարզասերները կարող են վերադարձնել Տոկիո-2020 օլիմպիական խաղերի տոմսերը

Տոկիո-2020 օլիմպիական խաղերի կազմկոմիտեն որոշում է կայացրել նոյեմբերից սկսել  վաճառված տոմսերի վերադարձնելու գործընթաց։

Ինչպես հայտնում է ճապոնական NHK հեռուստաալիքը, բոլոր այն մարզասերները, որոնք չեն կարող ներկա գտնվել կորոնավիրուսի պատճառով գալիք տարի տեղափոխված խաղերին, նոյեմբերի 10-ից սկսած, 20 օրվա ընթացքում, հնարավորություն ունեն  վերադարձնելու տոմսերը և ետ ստանալ գումարները։ Տոմսերի մնացած տերերը 2021թ կարող են ներկա լինել իրենց ընտրած մրցումներին։

Պարալիմպիկ խաղերի տոմսերի նման վերադարձը կսկսվի դեկտեմբերին։

Ինչպես նշում է աղբյուրը, նախապես վաճառվել է օլիմպիական խաղերի շուրջ 4,5 միլիոն և պարալիմպիկ խաղերի 1 միլիոն տոմս: