Բացել լրահոսը Փակել լրահոսը
301849_Putin_g20_Tramp_Makron_Merkely_Erdogan_putin_vladimir_erdogan_redzhep_tayip_250x0_1452.845.0.0
A A
Քաղաքականություն

Էրդողանը Պուտինին առաջարկել է միասին լուծել ղարաբաղյան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսային քննարկումների ժամանակ առաջարկել է ռուս առաջնորդին միասին կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:

«Մենք Պուտինի հետ քննարկել ենք Ղարաբաղում իրադարձությունները։ Մենք ասացինք՝ եկեք Կովկաս, լուծենք այս հարցը։ Եթե ցանկանում եք՝ եկեք միասին լուծենք։ Դուք ձեր   գործընկերների հետ խոսեք, մենք՝ մեր։ Թող մեր երկրների ԱԳՆ ղեկավարներն ու մյուսներն էլ խոսեն։ Կարևորը հասկանանք՝ կլուծե՞նք մենք այս հարցը, թե՞ ոչ։ Եկեք արդեն ավարտենք սա։ Մենք արդար ենք։ Եվ հավատում ենք, որ դուք էլ եք անկեղծ»,- հայտարարել է Էրդողանը:

Նա նաեւ նշել է.

«Մեզ ասում են՝ մենք Մերձավոր Արևելքից Ադրբեջան օտարերկրյա զինյալների ենք ուղարկում։ Ես ասացի հարգարժան նախագահ Պուտինին, որ այժմ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունից շուրջ 2․000 զինյալ մարտնչում է Հայաստանի կողմից, և նրանց վճարում են 600 դոլար։ Նա պատասխանեց, որ այդ մասին ոչինչ չգիտի։ Ես էլ այդ մասին հայտնեցի նրան»: