Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Թրամփը խոստացել է հեշտությամբ լուծել ԼՂ հակամարտությունը (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիրում իր նախընտրական հանրահավաքի ժամանակ կրկին անդրադարձել է Հայաստանին: «Հայերը դժվար ժամանակներ են ապրում: Նրանք շատ զոհեր են տալիս, և դա շատ ցավալի է: Հայերը հրաշալի մարդիկ են: Ես Օհայոյում հանդիպել եմ հայերի հետ և քննարկել եմ այդ հարցը: Ասեք հայերին, որ նրանք հանգիստ լինեն: Մենք զբաղվում ենք Հայաստանի մասնակցությամբ խնդրի կարգավորմամբ: Այս խնդիրը շատ նման է Սերբիայի և Կոսովոյի խնդրին: Մենք լուծեցինք այդ խնդիրը և լուծելու ենք նաև այս խնդիրը: Սա ես ասում եմ որպես մարդ, որը ներկայացված է խաղաղության Նոբելյան մրցանակի: Աշխարհում պատերազմները հրահրված են, պատերազմը հրահրողների նպատակը թշնամանքն է ազգերի միջև: Նրանք ցանկանում են, որ տարիներով մարդիկ սպանեն իրար, իսկ մենք հիմա անում ենք հակառակը՝ խաղաղություն ենք հաստատում աշխարհում»։