Բացել լրահոսը Փակել լրահոսը
alert-750x450-1
A A
Պաշտոնական

Բաքվում ԱՄՆ դեսպանությունը հայտնել է ահաբեկիչների թիրախի մասին

Բաքվում ԱՄՆ դեսպանությունն այսօր հայտնել է ԱՄՆ քաղաքացիներին ապառնացող ահաբեկչական վտանգի մասին։

«Բաքվում ԱՄՆ դեսպանությունը արժանահավատ տեղեկություններ է ստացել է ԱՄՆ և այլ երկրների քաղաքացիների նկատմամբ հնարավոր ահաբեկչական գրոհների եւ առեւանգումների մասին», – ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ահաբեկիչների թիրախ կարող է դառնալ J.W. Marriott Absheron հյուրանոցը, ինչպես նաեւ այլ վայրեր Բաքվում։

ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում մեծ զգուշություն ցուցաբերել այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիները կամ օտարերկրացիները։

«Եղեք զգույշ և պահպանեք զգոնությունը, խուսափեք մարդկանց մեծ կուտակումներից։

Դեսպանատունը շարունակելու է հետևել անվտանգության իրավիճակին և անհրաժեշտության դեպքում տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: