Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Կամավորականների առաջին ջոկատներին ճանապարհեցինք N զորամաս. Արմավիրի մարզպետ (տեսանյութ)

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Առաջնորդվելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով` այսօր Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին զինվորագրված կամավորականների առաջին ջոկատներին ճանապարհեցինք N զորամաս` մի քանի օր զինվորական պատրաստականության դասընթացներ անցնելու, ապա հայրենիքի պաշտպանության առաջնագիծ մեկնելու:

Համայնքներում կամավորական ջոկատների ձևավորման գործընթացը շարունակվում է, և մեծ համախմբվածությամբ բոլորս պատրաստ ենք մեկնելու Արցախ` սահմանին կանգնած մեր եղբայրների հետ իրականացնելու Հայրենիքի պաշտպանությունն ու կերտելու այդքան սպասված հաղթանակը»: